Այո, ևրևանաբնակ հարգարժան տիարք և տիկնայք, մանուկներ ու տարեցներ, ավանդապաշտներ և գերազատականներ, իշխանահլուներ և հրավառ ընդվզողնե՞ր, մտավորականներ ու անմտության ջահակիրներ․․․.
Լրագրողը նիկոլին հարց է տալիս, մի ուրիշ լրագրող էլ արարատ միրզոյանին է հարց տալիս, թե Տրամպի միջնորդությամբ ձևավորված Զանգեզուրյան միջանցքում հայ մաքսավորը ադրբեջանական բեռները ստուգման ենթարկելու՞ է, թե՞ ոչ...
Տասնյակ հազարներով, հարյուր հազարով դուրս էին գալիս, արևածաղկի սերմ չրթելով, անեկդոտներ պատմելով, ուրախ կչկչալով, գնում Ծիծեռնակաբերդ` եղեռնի զոհերի «հիշատակ հարգելու»...
Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության դեմ արտահայտվող անձինք մեծարում են բռնապետ Իոսիպ Բրոզ Տիտոյին:
Երևանում կա Տիտոգրադյան փողոց («Էրեբունի» ԲԿ-ի փողոցը)...
Օգոստոսի 23-ին՝ ֆեստիվառ Արտաշատում. կկայանա Սարո Թովմասյանի համերգը։ Անընդհատ ֆեստիվառներ են կազմակերպում, պետական բյուջեի փողերը մսխում, հանրության, երիտասարդության ուշադրությունը շեղում...
Անցած օրը լվացք եմ փռել։ Ինչ-որ անսովոր, խեղդող ծխահոտ լցվեց բաց պատուհանից։ Սարսափած հավաքեցի լվացքը, մտածելով, որ երևի Նուբարաշենի այրվող աղբանոցի ծուխը մեր թաղամաս` Նոր Նորքի առաջին զանգված է հասել...
Վերջին մի քանի օրերի նախաձեռնությունները հուշում են, որ քպ-ական խունտան անցել է երիտասարդ կադրերի ու համակիրների հավաքագրմանը և երիտասարդության վրա ներգործելու նոր գործիքակազմերի մշակմանը...
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը ասել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո: Այդ պայմանագրի կնքումն էլ պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխության Ալիևի պահանջի կատարման հետ...